ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի 4-րդ փուլում հաղթող է դարձել Համլետ Մանուկյանը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։
Խորվաթիայի Օսիեկ քաղաքում ընթացող առաջնությունում Մանուկյանն իր առաջին պարգևն է նվաճել մեծահասակների տարիքայի խմբում։
18-ամյա հայ մարզիկը կատարել է նժույգ թափեր վարժությունը` հավաքելով 14,633 միավոր։
Հիշեցնենք, որ Համլետ Մանուկյանը սպորտային մարմնամարզության երիտասարդների աշխարհի կրկնակի չեմպիոն է։
Հայազգի մեկ այլ մարմնամարզիկ Մամիկոն Խաչատրյանն էլ գրանցել է 14,066 արդյունք ու զբաղեցրել 4-րդ տեղը։