Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Անցած օրվա ընթացքում Ուկրաինան 5 անգամ հարձակվել է ռուսական էներգետիկ օբյեկտների վրա. ՊՆ

Նախարարությունում նշել են, որ Կիևը խախտում է ռուս-ամերիկյան պայմանավորվածությունները` միակողմանի հարձակումներ իրականացնելով ռուսական էներգետիկ ենթակառուցվածքների վրա:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի - Sputnik. Անցած օրվա ընթացքում գրանցվել է ռուսական էներգետիկ օբյեկտների վրա Ուկրաինայի զինված ուժերի հինգ հարձակում։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Կիևի ռեժիմը, խախտելով մարտի 18-ից էներգաօբյեկտներին հարվածները 30 օրով դադարեցնելու մասին ռուս-ամերիկյան պայմանավորվածությունները, շարունակում է միակողմանի հարձակումները ռուսական էներգետիկ ենթակառուցվածքների ուղղությամբ», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ապրիլի 11-ին՝ ժամը 02:00-ին, Զապորոժիեի մարզում «Տավրիա-Էներգո» ՊՁ-ի 35 կՎ «Չուբարևկա» էլեկտրակայանի վրա ուկրաինական ԱԹՍ-ի հարձակման հետևանքով վնասվել է տրանսֆորմատորը: Հոսանքազրկվել են հինգ բնակավայրերի (մոտ 1650 բնակիչ) սպառողներ։
Ապրիլի 12-ին՝ ժամը 02:40-ին, Կրասնոդարի երկրամասում ուկրաինական ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Հյուսիսկովկասյան երկաթուղու Վասյուրինսկայա կայարանի շրջանում վնասվել է կոնտակտային ցանցը, որի հետևանքով երկու ուղևորատար գնացքներ կանգ են առել:
Ապրիլի 11-ին` ժամը 08:31-ին, Կուրսկի մարզում գտնվող «Ռոսցանցեր-Կենտրոն» ՓԲԸ-ի մասնաճյուղի «Կոնդրատովկա» էներգաօբյեկտի դիտավորյալ գնդակոծման արդյունքում լարերի կտրման պատճառով անջատվել է 10 կՎ բարձրավոլտ գիծը: Խափանվել է Բելովի շրջանի արդյունաբերական հատվածի էլեկտրամատակարարումը:
Վերջին մեկ օրում Ուկրաինայի ԶՈւ–ն հինգ հարձակում է գործել ՌԴ էներգետիկ օբյեկտների վրա
Ապրիլի 12-ին` ժամը 04:29-ին, Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծությունից հենարանների բացվածքի մետաղալարերի կտրման հետևանքով անջատվել է «Ռոսցանցեր-Կենտրոն»–«Կուրսկէներգո» ՓԲԸ մասնաճյուղի «Բելայա-Ռիբինսկի բուդի» 110 կՎ բարձրավոլտ գիծը: Օբոյանսկի և Բելովսկի շրջաններում մոտ 19 400 սպառողներ մնացել են առանց էլեկտրաէներգիայի:
Բացի այդ, ապրիլի 10-ին` ժամը 18:43-ին, մետաղալարերի կտրման պատճառով անջատվել է «Ռոսցանցեր-Կենտրոն» ՓԲԸ-ի մասնաճյուղի Հարավային Լգով-Կուրսկէներգո 110 կՎ բարձրավոլտ գիծը): Տվյալ վայրում ապրիլի 11-ին զննության ժամանակ բարձրավոլտ գծի տակ հայտնաբերվել են ուկրաինական հարվածային ԱԹՍ-ի բեկորներ։
Պիստորիուսը հայտարարել է, որ Գերմանիան չի կարող Ուկրաինային նոր Patriot համակարգեր տալ
Հիշեցնենք՝ մարտի 25-ին հայտնի էր դարձել, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը համաձայնեցրել են ռուսական և ուկրաինական օբյեկտների ցանկը, որոնք ենթակա են էներգահամակարգին հարվածների ժամանակավոր մորատորիումի:
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ կապված էներգետիկ օբյեկտներին Ուկրաինայի շարունակական հարվածների հետ, Մոսկվան իրեն իրավունք է վերապահում տալ համարժեք պատասխան: