ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. ՌԴ ՊՆ–ն նախորդ օրվա ընթացքում հինգ նոր հարձակում է արձանագրել ռուսական էներգետիկ օբյեկտների վրա։ Հարձակումներն իրականացվել են Բրյանսկի, Կուրսկի և Զապորոժիեի մարզերում, ինչպես նաև ԼԺՀ–ում։
«Կիևի ռեժիմը, խախտելով` մարտի 18-ից 30 օրով էներգետիկ օբյեկտներին հարվածները դադարեցնելու ռուս-ամերիկյան պայմանավորվածությունները, շարունակել է միակողմանի հարձակումները ռուսական էներգետիկ ենթակառուցվածքների վրա», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Բրյանսկի մարզում ապրիլի 11-ին, ժամը 05:09-ին, ուկրաինական զինված ուժերի կողմից «Ռոսսետի Ցենտր» ընկերության «Բրյանսկէներգո» մասնաճյուղի «Խվոշչյովսկայա» էներգետիկ օբյեկտի դիտավորյալ գնդակոծության հետևանքով հենասյուների միջև լարերի պոկվել են, անջատվել է բարձրավոլտ գիծը: Սևսկի շրջանի կենցաղային սպառողների մի մասը մնացել է առանց էլեկտրականության։
Կուրսկի մարզում ապրիլի 10-ին՝ ժամը 09:00-ին, Ուկրաինայի զինված ուժերի կողմից «Ռոսսետի Ցենտր» ընկերության «Կուրսկէներգո» մասնաճյուղի «Մոկրուշինո» էներգետիկ օբյեկտի դիտավորյալ գնդակոծության հետևանքով տրանսֆորմատորային ենթակայանի փլուզման պատճառով անջատվել է 10 կՎ բարձրավոլտ գիծը։ Բելովսկի շրջանի կենցաղային սպառողները մնացել են առանց հոսանքի։
ԼԺՀ–ում ապրիլի10-ին՝ ժամը11:43-ին, Ուկրաինայի զինված ուժերի դիտավորյալ գնդակոծության հետևանքով վնասվել է Սվատովսկի էլեկտրացանցերի Տրոիցկի հատվածի շենքը, և Տրոիցկի գյուղում ավերվել ԼԺՀ–ի պետական ունիտար ձեռնարկության «Հանրապետական ցանցային ընկերության» պահեստային շենքը։ Բեկորային վնասվածքներ է ստացել ձեռնարկության առաջատար ինժեները։
Ապրիլի 10-ին՝ ժամը15:02-ին, ԼԺՀ–ի պետական ունիտար ձեռնարկության «Հանրապետական ցանցային ընկերության» 110 կՎ«Ռուբեժնայա» էլեկտրական ենթակայանի վրա ուկրաինական հարվածային անօդաչուի հարձակման հետևանքով շարքից դուրս է եկել տրանսֆորմատորը։
Ապրիլի 10-ին, ժամը 23:55-ին, Զապորոժիեի մարզում «Տավրիա-Էներգո» պետական ունիտար ձեռնարկության «Պոլոգի» 35 կՎ ենթակայանի վրա ուկրաինական հարվածային անօդաչուի հարձակման հետևանքով խափանվել է տրանսֆորմատորը։ Վեց բնակավայրում շուրջ 7250 մարդ մնացել է առանց էլեկտրականության։
Հիշեցնենք, որ մարտի25-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցրել են ռուսական և ուկրաինական օբյեկտների ցանկը, որոնք ենթակա են ժամանակավոր մորատորիումի՝ էներգետիկ համակարգի վրա հարձակումների առումով։
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Մոսկվան իրեն իրավունք է վերապահում համարժեք պատասխան տալ՝ կապված Ուկրաինայի կողմից էներգետիկ օբյեկտներին շարունակվող հարվածների հետ։