ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքը Կուրսկի մարզի Կորենևսկի շրջանում հարձակվել է մի մեքենայի վրա, որում երկու խաղաղ բնակիչ է եղել, 24-ամյա ուղևորը մահացել է: Այս մասին հայտնել է Կուրսկի մարզպետի պաշտոնակատար Ալեքսանդր Խինշտեյնը։
«Այսօր Օլգովկա գյուղում թշնամու դրոնը հարձակվել է մարդատար ավտոմեքենայի վրա, որում երկու մարդ է եղել, նրանք գնում էին տան վիճակը ստուգելու։ Հարձակման հետևանքով, ցավոք սրտի, մահացել է 24-ամյա ուղևորը՝ Կորենևսկի շրջանի բնակիչ։ Վարորդը, որը նրան տանում էր Կուրսկից, չի տուժել»,- հայտնել է Խինշտեյնը Telegram-ում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։