Խամենեին թույլատրել է ուղիղ բանակցություններ վարել ԱՄՆ–ի հետ. ԶԼՄ

Ամերիկյան թերթը պնդում է, որ Իրանի գերագույն առաջնորդը որոշումը կայացրել է տեղի պաշտոնյաների ճնշման ներքո։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Միջնորդավորված երկխոսության հաջող արդյունքի դեպքում Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին կթույլատրի ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններ վարել։ Այս մասին հաղորդում է The New York Times-ը:
Ինչպես հայտնի է, ապրիլի 12-ին Օմանում երկու երկրների պատվիրակությունների միջև կանցկացվեն անուղղակի բանակցություններ։
Ավելի վաղ Թեհրանը հայտարարել էր, որ հրաժարվում է ամերիկյան կողմի հետ ուղիղ շփումներից և հանդես է գալիս միջնորդավորված բանակցությունների օգտին:
Իրանը ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին կարտաքսի երկրից, եթե ԱՄՆ-ն շարունակի սպառնալ. խորհրդական
Հիմա, ինչպես պնդում է ամերիկյան պարբերականը, Խամենեին իրանցի պաշտոնյաների ճնշման ներքո թաւյլատրել է իրականացնել ուղղակի շփումներ։
Հիշեցնենք, որ ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Թեմմի Բրյուսը հայտարարել էր, որ Օմանում սպասվող շփումները սոսկ հանդիպում են, ոչ թե լիարժեք բանակցություններ:
Նա նաև մեկնաբանել է Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների մասին Դոնալդ Թրամփի հայտարարությունները՝ նշելով, որ նախագահը «ասում է այն, ինչ նկատի ունի և գործում է համապատասխանաբար»՝ շարունակելով Թեհրանի վրա ճնշում գործադրելու քաղաքականությունը:
Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանները հրավիրվել են Իրանի ԱԳՆ
Մեկնաբանելով Իրանի հետ բանակցությունների հարցը` Թրամփը հայտարարել է, որ ապրիլի 12-ին կկայանա «գրեթե բարձր մակարդակով» հանդիպում: Սպիտակ տան ներկայացուցիչ Քերոլայն Լիվիտը մանրամասնել է, որ հանդիպումն ուղիղ է լինելու:
Բանակցություններին կմասնակցի նաև Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը: