Աբովյան քաղաքում 20-ամյա երիտասարդ է վրաերթի ենթարկվել. ի՞նչ վիճակում է նա

Վրաերթից հետո «Volkswagen»-ը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում 20-ամյա երիտասարդ է վրաերթի ենթարկվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում «Աբովյան» ԲԿ–ից հայտնեցին, որ նրա մոտ ախտորոշվել է «գանգուղեղային տրավմա»։
«Երիտասարդը մեզ մոտից տեղափոխվել է Երևան։ Նա այժմ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում է»,– ասացին «Աբովյան» ԲԿ–ից։
Ավելի վաղ shamshyan.com–ը հայտնել էր, որ վրաերթը եղել է այսօր ժամը 12։00-ի սահմաններում։ Կոտայքի մարզի բնակիչ 30-ամյա Սևադա Ս.–ն իր վարած «Vilkswagen Passat» մակնիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում վրաերթի է ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Տիգրան Ն-ին:
Վրաերթից հետո «Volkswagen»-ը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: