Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները Անթալիայում պանելային քննարկման կմասնակցեն

Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը
Արտգործնախարարների քննարկումն ուղիղ կհեռարձակվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը, Ջեյհուն Բայրամովը և Մակա Բոճորաշվիլին Անթալիայում պանելային քննարկման կմասնակցեն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Ապրիլի 12-ին Արարատ Միրզոյանն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հետ կմասնակցի «Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության մարտահրավերներ և հնարավորություններ» պանելային քննարկմանը»,– ասված է հաղորդագրությունում։
Արտգործնախարարների քննարկումն ուղիղ կհեռարձակվի։
Հիշեցնենք` ՀՀ ԱԳՆ–ն ավելի վաղ հայտնել էր, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին, որն այս տարի կանցկացվի ապրիլի 11-13-ը: