ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի - Sputnik. Չինաստանը ապրիլի 10-ից ԱՄՆ-ից ներկրվող բոլոր ապրանքների սակագների լրացուցիչ դրույքաչափը 34 %-ից կբարձրացնի մինչև 84%։ Այսօր այս մասին այսօր հայտնել է ՉԺՀ-ի կենտրոնական հեռուստատեսությունը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ այլ երկրների, այդ թվում՝ ՉԺՀ-ի հետ ԱՄՆ-ի առևտրային պակասուրդը վերացնելու միակ միջոցը մաքսատուրքերն են:
«Ապրիլի 10-ի ժամը 12:01-ից կճշգրտվի ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների լրացուցիչ սակագնային դրույքաչափը։ ԱՄՆ-ից ներկրվող բոլոր ապրանքների համար սակագնի լրացուցիչ դրույքաչափը 34%-ից կբարձրանա մինչև 84%», - ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ ապրիլի 2-ին Թրամփը հայտարարել էր ծավալուն միջոցառումների մասին. ըստ այդմ, ԱՄՆ առաքվող բոլոր ապրանքների համար սահմանվում են 10 % բազային սակագներ: ԵՄ-ի համար այդ ցուցանիշը բարձրացվել է մինչև 20 %, իսկ Չինաստանի համար՝ մինչև 34 %։ Իր խոսքում նախագահը ապրիլի 2-ը անվանել է «ամերիկացիների նորից հարստանալու օր»: