ԱՄՆ–ի մաքսատուրքերի պատճառով գրեթե 28 000 ֆրանսիական ընկերություն կտուժի. կառավարություն

Ֆրանսիա
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 13-ին արտաքին առևտրի խորհրդի ռազմավարական նիստ կանցկացնի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Շուրջ 28 հազար ֆրանսիական ընկերություն կբախվի ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերի հետևանքներին։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Սոֆի Պրիման։
«28 000 ֆրանսիական ընկերություններ կարող են տուժել այդ պրոտեկցիոնիստական միջոցառումներից։ Մենք այժմ մանրամասն հաշվարկում ենք այդ մաքսատուքերի հետևանքները», - այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է նա:
Պրիման հայտնել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 13-ին արտաքին առևտրի խորհրդի ռազմավարական նիստ կանցկացնի կենսական կարևոր տնտեսական հատվածների պաշտպանությունն ապահովելու համար:
Նրա խոսքով՝ տնտեսագետների հաշվարկել են, որ ԱՄՆ-ի առևտրային պատերազմը Ֆրանսիայի տնտեսական աճը կկրճատի ՀՆԱ-ի 0,3-0,5 %-ի չափով:
Հիշեցնենք` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այլ երկրներից ներկրման համար «փոխադարձ» մաքսատուրքեր սահմանելու մասին հրամանագիր է ստորագրել: Բազային նվազագույն դրույքաչափը 10% է, սակայն յուրաքանչյուր երկրի համար սակագինը կճշգրտվի՝ կազմելով այն գումարի կեսը, որը նրանք գանձում են ամերիկյան ապրանքներ ներմուծող ընկերություններից: Ընդ որում`ԵՄ-ից ապրանքների համար տուրքը 20% է։ Թրամփի կարծիքով՝ դա կդառնա ԱՄՆ-ի տնտեսական անկախության հռչակագիրը և կօգնի տրիլիոնավոր դոլարներ օգտագործել պետական պարտքը վճարելու համար:
Չինաստանն ապրիլի 10-ից ամերիկյան ապրանքների մաքսատուրքերը կբարձրացնի մինչև 84%