ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Ռուսական «Հյուսիս» զորախումբը Կուրսկի մարզում ազատագրել է Գուևո բնակավայրը, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Հյուսիս» զորախմբի ստորաբաժանումները հարձակողական գործողությունների ընթացքում ազատագրել են Կուրսկի մարզի Գուևո բնակավայրը», – ասվում է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, ՌԴ զինվորականները Գորնալի և Օլեշնյայի շրջաններում ջախջախել են Ուկրաինայի ԶՈւ մեքենայացված, տանկային, երեք դեսանտագրոհային բրիգադների և տարածքային պաշտպանության բրիգադի կազմավորումները։
Ավիացիան և հրետանին խոցել են հակառակորդի կենդանի ուժը և տեխնիկան Ուկրաինայի Սումիի մարզի Ալեքսանդրիա, Բելովոդի, Վարաչինո, Վլադիմիրովկա, Վոդոլագ, Ժուրավկա, Լոկնյա, Միրոպոլյե, Սադկի, Յունակովկա և Յաբլոնովկա բնակավայրերի շրջանում։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնակացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։