Բիթքոինի գինը նոյեմբերի 7-ից ի վեր առաջին անգամ նվազել է 75 հազար դոլարից

Բիթքոին
Թրեյդերները խուսափում են ռիսկերից, քանի որ մի շարք ցուցիչներ են նվազել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Այսօր բիթքոինն էժանացել է շուրջ 10%-ով՝ 2024 թվականի նոյեմբերի 7-ից ի վեր առաջին անգամ նվազելով 75 հազար դոլարից: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով աճուրդի տվյալներին:
Կրիպտոարժույթների առևտրի ծավալներով ամենամեծ «Binance» բորսայում բիթքոինը Մոսկվայի ժամանակով 10:05-ի դրությամբ էժանացել է մեկ օրում 10,04%-ով՝ մինչև 74 720,26 դոլար:
Կրիպտոարժույթի գնի նվազմանը զուգահեռ Հոնկոնգի Hang Seng ցուցիչը նվազել է 12,5%-ով, ԱՄՆ-ի հիմնական ֆոնդային ինդեքսների ֆյուչերսները նվազել են 6%-ի սահմաններում, Եվրոպայի հիմնական ինդեքսները` 9%-ով, նավթի գները` ավելի քան 3.5%-ով։
Հայաստանի ԿԲ-ն ուզում է կրիպտոարժույթներով վճարումների ենթակառուցվածք ստեղծել