ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Երևանում մահվան ելքով ՃՏՊ է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ժամը 06:40–ի սահմաններում Երևանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 2/14 հասցեի մոտակայքում «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել սյանը։
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին։ Շտապօգնության աշխատակիցները արձանագրել են նրա մահը։