Ամենատաքը Սյունիքում կլինի, ամենացուրտը` Շիրակում. եղանակի տեսություն

Մեղրի. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 5-9-ին օրվա ընթացքում առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Ապրիլի 6-9-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ:
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում ապրիլի 5-ին երեկոյան ժամերին, 6-ի գիշերը, 7-ի ցերեկը, 8-9-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում ապրիլի 5–ի ցերեկը կլինի 18-20 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +11...+13 աստիճան։