Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինայի զինված ուժերի ԱԹՍ-ները հարձակվել են Բելգորոդի մարզի 5 բնակավայրերի վրա. մարզպետ

Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը. Արխիվային լուսանկար
Բելգորոդի մարզպետի խոսքով՝ նախնական տվյալներով տուժածներ չկան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի - Sputnik. Ուկրաինական դրոնները հարձակվել են Բելգորոդի մարզի հինգ բնակավայրերի վրա։ Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Ուկրաինայի զինված ուժերը անօդաչուների օգնությամբ շարունակում են գրոհները մեր մարզի ուղղությամբ։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։ Շեբեկինսկի շրջանում՝ Գորդյուշկին գյուղում, ԱԹՍ-ի հարձակման հետևանքով սեփական տուն է հրդեհվել: Մուրոմ գյուղում զինամթերքի ընկնելու պատճառով վնասվել է առանձնատան ապակեպատումը։ Բորիսովսկի շրջանի Բերեզովկա գյուղում ԱԹՍ-ից պայթուցիկ սարք է նետվել մասնավոր տան վրա»,-գրել է Գլադկովը Telegram-ալիքում։
Մարզպետը հավելել է, որ Գրայվորոնսկի շրջանում՝ Մասիչևո գյուղի մոտի ճանապարհահատվածում, դրոնը հարձակվել է մարդատար ավտոմեքենայի վրա։ FPV-դրոնի հարձակման հետևանքով Մոկրայա Օրլովկա գյուղում վնասվել է էլեկտրահաղորդման գիծը:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։