Ստալինի ծոռը չի պատրաստվում մասնակցել Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթին

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակին նիրված շքերթ Մոսկվայում. արխիվային լուսանկար
Ջուղաշվիլին մտադիր չէ մասնակցել նաև «Անմահ գնդի» ակցիային։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Խորհրդային Միության առաջնորդ Իոսիֆ Ստալինի ծոռը՝ Յակով Ջուղաշվիլին, ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ չի գնա Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված շքերթին, որն անցկացվելու է Մոսկվայում։
«Մայիսի 9-ի հետ կապված ծրագրեր չունեմ... Ոչ մի տեղ չեմ գնա», – ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք պատրաստվում է մասնակցել Հաղթանակի 80-ամյակի շքերթին։
Ջուղաշվիլին հավելել է, որ մտադիր չէ մասնակցել նաև «Անմահ գնդի» ակցիային։
ՌԴ ՊՆ–ն պատմել է Մեծ Հայրենականի հերոս Խաչատուր Մելիքյանի սխրանքի մասին