Վրաստանի նախագահը Հայաստան կայցելի

Միխեիլ Կավելաշվիլի
Վրաստանի նախագահի օրակարգում տարածաշրջանային այց է նախատեսված։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին կայցելի Հայաստան։ Այս մասին հայտնել է նրա միջազգային հարաբերությունների գծով խորհրդական Լուկա Էհվայան։
Կավելաշվիլին նախ Ադրբեջան կմեկնի, իսկ հետո կայցելի Հայաստան:

«Վրաստանի նախագահն Ադրբեջանում կլինի ապրիլի 14-15–ը, իսկ ՀՀ կայցելի ամսվա վերջին։ Հստակ օր դեռ չի որոշվել»,– ասել է Էհվայան։

Հիշեցնենք, որ Կավելաշվիլին Վրաստանի 6-րդ նախագահն է։ Նա այդ պաշտոնում ընտրվել է 2024 թվականի դեկտեմբերի 14-ին, իսկ երդմնակալության արարողությունը կայացել է դեկտեմբերի 29-ին։