Մահացել է ամերիկացի դերասան Վել Կիլմերը

Վել Կիլմեր
Դերասանի մահվան պատճառը թոքաբորբն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Մահացել է ամերիկացի դերասան Վել Կիլմերը, որը հայտնի է «Բեթմեն ընդմիշտ» ֆիլմում մարմնավորված Բեթմենի կերպարով։ Տեղեկությունը հայտնում է «New York Times»–ը` հղում անելով նրա դստերը։
65–ամյա դերասանի մահվան պատճառը թոքաբորբն է։
Նշենք, որ 2015 թվականին դերասանի մոտ կոկորդի քաղցկեղ էր ախտորոշվել։
Վել Կիլմերը խաղացել է նաև «Scrum», «Լավագույն հրաձիգը», «Հույժ գաղտնի» ֆիլմերում։
Մահացել է ամերիկացի դերասան Ռիչարդ Չեմբեռլենը