Չինաստանում ռոբոտները թափանցում են կյանքի բոլոր ոլորտներ. կան ռոբոտ-ոստիկաններ, որոնք կարող են հետևել և հետապնդել հնարավոր հանցագործներին կամ կասկածելի մարդկանց, կան դայակներ և նույնիսկ ռոբոտ-շներ՝ հրթիռի արձակման սարքով:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պեկինը 1,4 մլրդ դոլար բյուջեով պետական հիմնադրամ է գործարկել ռոբոտաշինության ոլորտում մշակումները խթանելու համար:
Խոսքը մասնավորապես ինքնակառավարվող մարդանման ռոբոտների ստեղծման մասին է։ Սպասվում է, որ այդ ռոբոտները կկարողանան մարդկանց փոխարինել ձեռնարկություններում: