ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Երևանի Հանրապետության հրապարակում թուրք բլոգեր Օգյուն Օզդեմիրի տեսանյութի հրապարակումից հետո ՀՀ քննչական կոմիտեում գործ է հարուցվել։ Այդ մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետ Արմեն Աբազյանը։
«ՀՀ քննչական կոմիտեին հարցրեք, կպատասխանեն»,– ասաց Աբազյանը։
Այլ մանրամասներ նա չհայտնեց։
Թուրք բլոգեր Օգյուն Օզդեմիրը
© Photo
Նշենք, որ Օզդեմիրն վերջերս եղել է Հայաստանում, որտեղ նկարահանել և ավելի ուշ սոցիալական ցանցերում տեսանյութեր է տեղադրել՝ Երևանն անվանելով «պատմական ադրբեջանական»: Նա Հայաստանից նաև հող էր տարել` փորձելով կեղծել պատմությունն ու ներկան։