Փարիզի դատարանը Մարին Լը Պենին մեղավոր է ճանաչել Եվրախորհրդարանի ֆինանսները վատնելու մեջ

Նրան և այլ ուլտրաաջակողմյաններին մեղադրում էին Եվրախորհրդարանի միջոցները վատնելու մեջ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Փարիզի դատարանը ուլտրաաջակողմյան «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենին մեղավոր է ճանաչել Եվրախորհրդարանի միջոցները վատնելու մեջ՝ Եվրախորհրդարանում «Ազգային միավորման» պատգամավորների համար օգնականներին կեղծ վարձելու միջոցով։ Այս մասին հայտարարել է դատավոր Բենեդիկտ դե Պերտյուին:
Նրանից բացի նման մեղադրանք է առաջադրվել ևս ութ կուսակցական պատգամավորների։
Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում հաղթեցին աջերը
Եվս 12 պատգամավոր մեղավոր է ճանաչվել «տեղեկատվությունը թաքցնելու» համար։ Դատարանի տվյալներով՝ ԵԽ-ին հասցված վնասի չափը 2,9 մլն եվրո է։
Մեղադրական դատավճռի դեպքում ​​Մարին Լը Պենը կզրկվի 2027 թվականի նախագահական մրցապայքարին մասնակցելուց, չնայած այն բանին, որ ներկայում նա է առաջատարը ըստ հարցումների:
Ընդհանուր առմամբ, գործով անցնում է «Ազգային միավորման» 24 անդամ, այդ թվում՝ Լը Պենը։ Նրանք բոլորը հերքել են իրենց առաջադրված մեղադրանքները։
Ֆրանսիայում ընտրատեղամասերը փակվելուց մեկ ժամ առաջ մասնակցությունը կազմել է գրեթե 60%