Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով. եղանակի տեսություն

Երևան
Երևան. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 31-ին, ապրիլի 2-4-ին օրվա ընթացքում առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, 31-ի ցերեկը նաև ամպրոպ։ Ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5մ/վ արագությամբ: Մարտի 31-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ, ապրիլի 2-4-ին՝ 15-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մարտի 31-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի։
Եղանակի տեսություն
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում մարտի 31-ին, ապրիլի 2-4-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև։ Մարտի 31-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։ Ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում մարտի 31-ի ցերեկը կլինի 19-21 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +10...+12 աստիճան։