ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է Գյումրիում անցկացված ՏԻՄ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները։
Թե քաղաքական ուժերից որն ինչքան քվե է ստացել, ներկայացնում ենք ստորև.
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 17 183,
Հայաստանի կոմունիստական կուսակցություն – 9 727,
«Ապրելու երկիր» կուսակցություն –1 694,
«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք – 2 902,
«Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն» – 651,
«Եվրադաշինք» կուսակցությունների դաշինք – 2 111,
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն – 1 406,
«Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինք – 7 380,
«Իմ հզոր համայնք» կուսակցություն – 3 734։
Հիշեցնենք` մարտի 30-ին Գյումրի խոշորացված համայնքում ավագանու ընտրություններ են անցկացվել։ Ընտրություններին մասնակցել է 6 կուսակցություն և 3 դաշինք։
Անցողիկ շեմը հաղթահարել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ՀԿԿ–ն, «Մայր Հայաստան» և «Մեր քաղաքը» դաշինքները, ինչպես նաև «Իմ հզոր համայնք» կուսակցությունը։
Նախնական հաշվարկների համաձայն` մանդատները բաշխվում են այս համամասնությամբ` ՔՊ (թեկնածուն` Սարիկ Մինասյան) - 14, ՀԿԿ (Վարդան Ղուկասյան) - 8, «Մայր Հայաստան» (Կարեն Սիմոնյան) - 2, «Մեր քաղաքը» (Մարտուն Գրիգորյան) - 6, «Իմ հզոր համայնք» (Ռուբեն Մխիթարյան) -3։
«Մայր Հայաստանը» և «Իմ հզոր» համայնքը» հայտարարել են Հայաստանի կոմունիստական կուսակցությանը միանալու մասին։