ԵՐԵՎԱՆ, 30 մարտի - Sputnik. 91 տարեկան հասակում մահացել է ամերիկացի հայտնի դերասան Ռիչարդ Չեմբեռլենը, հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները:
Մահվան պատճառ են դարձել կաթվածից հետո առաջացած բարդությունները։ Դերասանը կյանքից հեռացել է մարտի 29-ի ուշ երեկոյան՝ Հավայան կղզիներում։
Չեմբեռլենի բազմաթիվ հայտնի դերեր է կերտել։ Այսպես, 1961-1966 թվականներին նա գլխավոր դեր է խաղացել «Դոկտոր Կիլդեր» հեռուստասերիալում, որի համար ստացել է «Ոսկե գլոբուս» մրցանակ։
Նա նաև նկարահանվել է այնպիսի հայտնի ֆիլմերում և հեռուստաֆիլմերում, ինչպիսիք են «Դժոխք երկնքում», «Սյոգուն», «Մացառուտում երգողները», «Կազանովա», «Բորնի ինքնության առեղծվածը» և այլն։