Rutube–ում հերքել են Թուրքիայում ծառայության արգելափակման մասին տվյալները

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայում ВТК կարգավորիչը արգելափակել է Rutube-ը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Թուրքիայի տարածքում Rutube վիդեոհոսթինգի արգելափակման մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում է RT-ն` վկայակոչելով ընկերության ներկայացուցիչներին։
Ծառայությունից վստահեցրել են, որ կայքը երկրում շարունակում է իր բնականոն աշխատանքը։ Ընկերության ներկայացուցիչներն առաջարկել են, որ հոսթինգի ծառայությունների խափանումները կարող են պայմանավորված լինել տեղական պրովայդերների անկայուն աշխատանքի առանձնահատկություններով:
ՀՀ–ում դիտարկվում է եթերի կանոնները Youtube-յան ալիքների վրա տարածելու հնարավորությունը
Ավելի վաղ ԶԼՄ–ները հայտնել էին, որ Թուրքիայում Rutube-ն արգելափակվել է «երկրում արգելված շահումով խաղերի գովազդի» պատճառով, որոնք կարող են օգտագործվել ահաբեկչության ֆինանսավորման համար: