Մինչև հուլիսի 1-ը USAID-ն կլուծարվի. ԱՄՆ Պետդեպարտամենտ

USAID–ի շենքը
Գործակալության գործառույթների մի մասն իր վրա կվերցնի Պետդեպարտամենտը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Պետդեպարտամենտը ԱՄՆ Կոնգրեսին տեղեկացրել է մինչև հուլիսի 1-ը Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) լուծարելու մտադրության մասին: Այդ մասին ասվում է Պետդեպարտամենտի ղեկավար Մարկո Ռուբիոյի հայտարարության մեջ:
«Այսօր Պետդեպարտամենտը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) Կոնգրեսին ծանուցել են վերակազմավորում անցկացնելու իրենց մտադրության մասին, որը կներառի USAID-ի որոշ գործառույթների փոխանցումը դեպարտամենտի տնօրինությանը մինչև 2025-ի հուլիսի 1-ը», - նշվում է Ռուբիոյի տարածած հաղորդագրության մեջ:
Նա հավելել է, որ USAID -ի բոլոր այն գործառույթները, որոնք չեն համապատասխանում գործող ամերիկյան վարչակազմի առաջնահերթություններին, կդադարեցվեն։
USAID-ն հեղափոխական գործընթացներ էր ծրագրել Վրաստանում. Իրակլի Կոբախիձե
«USAID -ն վաղուց է շեղվել իր սկզբնական առաքելությունից։ Արդյունքում ձեռքբերումները չափազանց փոքր են եղել, իսկ ծախսերը՝ չափազանց բարձր», - ասվում է ԱՄՆ պետքարտուղարի հայտարարության մեջ։
Reuters-ի տեղեկություններով՝ պետական արդյունավետության դեպարտամենտը (DOGE) USAID-ի աշխատակիցներին հայտնել է, որ օրենքով չնախատեսված բոլոր պաշտոնները կլուծարվեն: Շուտով գործակալության բոլոր աշխատակիցները նամակներ կստանան, որոնցում նրանց կառաջարկեն աշխատանքից ազատվել կա՛մ հուլիսի 1-ին, կա՛մ սեպտեմբերի 2-ին:
ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ USAID ծրագրերի 83%-ը փակվում է
DOGE-ի հայտարարության համաձայն՝ Պետդեպարտամենտը հուլիս-սեպտեմբեր ամիսներին իր վրա կվերցնի USAID-ի «կենսական և ռազմավարական օգնության ծրագրերը»: Միևնույն ժամանակ, USAID-ի անձնակազմը ավտոմատ կերպով չի տեղափոխվի Պետդեպարտամենտ, այլ կանցկացվի «աշխատանքի ընդունման առանձին և անկախ գործընթաց»: