ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցների ընթացքում չեն քննարկել Ուկրաինայում արտաքին վերահսկողություն սահմանելու գաղափարը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Հեռախոսային խոսակցությունների ընթացքում (Պուտինի և Թրամփի միջև – խմբ.), որի մասին մենք ձեզ տեղեկացրել ենք, այդ թեման չի շոշափվել»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է ԱՄՆ-ի, եվրոպական երկրների և Ռուսաստանի «գործընկերների և ընկերների» հետ քննարկել ՄԱԿ-ի հովանու ներքո Ուկրաինայում ժամանակավոր միջազգային կառավարում մտցնելու հնարավորությունը։
Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ արտաքին վերահսկողությունը թույլ կտա Ուկրաինայում ընտրություններ անցկացնել և բերել մի իշխանություն, որն գործունակ է և վայելում է ժողովրդի վստահությունը։