ՀՀ ՄԻՊ–ը ԵԽ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է Բաքվում պահվող հայերին առնչվող հարցեր

Անահիտ Մանասյանը Ալեն Բերսեին ասել է, որ Բաքվում պահվող հայերի նկատմամբ իրականացվող գործողությունները մարդու իրավունքների տեսանկյունից խնդրահարույց են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ Ստրասբուրգում քննարկել է Բաքվում կամայականորեն պահվող հայերի նկատմամբ գործընթացները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՄԻՊ մամուլի ծառայությունը։
«ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է Ադրբեջանում կամայականորեն պահվող էթնիկ հայերի նկատմամբ իրականացվող գործընթացների` մարդու իրավունքների տեսանկյունից խնդրահարույց լինելու և անձանց անհապաղ ազատ արձակման կարևորության հանգամանքին»,– ասված է հաղորդագրությունում։
Զրուցակիցները նաև քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող մի շարք հարցեր: Անահիտ Մանասյանը խոսել է Հայաստանում մարդու իրավունքներին առնչվող խնդիրների, ինչպես նաև ՄԻՊ հաստատության մարտահրավերների մասին:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կայուն և կառուցողական համագործակցությունը։
Հուսանք` Վարդանյանին և մյուս գերիներին կտեսնենք հայրենիքում. Թանդիլյանը խոսեց անելիքներից
Նա ընդգծել է ԵԽ ծրագրերի դերակատարությունը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության տարբեր ոլորտների զարգացման գործում։
Հավելենք, որ Մանասյանը Ստրասբուրգում է աշխատանքային այցով։