ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը և նրա հետ փոխկապակցված քաղաքական ուժերը կարող են ճանաչվել հակասահմանադրական, նրանք չեն կարողանա մասնակցել ընտրություններին: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Այսպես կոչված Ազգային հավաքական շարժմանը չի թույլատրվի մասնակցել ոչ միայն աշնանն անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, այլև երկրում ցանկացած այլ ընտրությունների: Այդ հակավրացական, հակապետական և հանցավոր քաղաքական ուժերը կհայտարարվեն հակասահմանադրական, և նրանց գործունեությունը կարգելվի», - ընդգծել է Մդինարաձեն։
Վրաստանում խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն հոկտեմբերի 26-ին: Ավելի վաղ երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ եթե «Վրացական երազանքը» խորհրդարանում ստանա սահմանադրական մեծամասնություն, ապա Սաակաշվիլիի կուսակցությունը կհայտարարվի հակասահմանադրական: