«Մայր Հայաստան» դաշինքի անդամը հակակոռուպցիոն կոմիտեում է․ ՄԻՊ-ից խումբ է մեկնել այնտեղ

Արագ արձագանքման խումբը մտադիր է տեղում ծանոթանալ իրավիճակին և հանդիպել Էմմա Գրիգորյանի հետ:
Sputnik
ԵՐԵՎԱն, 27 մարտի - Sputnik. Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խումբը մեկնել է հակակոռուպցիոն կոմիտե՝ Գյումրիի ավագանու անդամ Էմմա Գրիգորյանին այնտեղ տեղափոխելու մասին ահազանգի հետքերով: Այս մասին հայտնում են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։
«Մարտի 27 - ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ՀՀ ԱԺ պատգամավորից ահազանգ է ստացվել, որ «Մայր Հայաստան» դաշինքի շտաբում խուզարկությունից հետո Գյումրու ավագանու անդամ Էմմա Գրիգորյանին ուժի գործադրմամբ տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե», - ասված է հաղորդագրության մեջ: Գրասենյակից հայտնել են նաև, որ խորհրդարանի պատգամավորներին թույլ չեն տվել մուտք գործել հակակոռուպցիոն կոմիտեի շենք: Փաստաբանից հաղորդում է ստացվել նաև, որ իրեն խոչընդոտում են Էմմա Գրիգորյանին իրավաբանական օգնություն ցուցաբերելը: Արագարձագանքման խումբըմտադիրէ տեղում ծանոթանալ իրավիճակին և հանդիպել Էմմա Գրիգորյանի հետ:
Միաժամանակ, ինչպես սոցցանցում հայտնել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը, պաշտպանի աշխատակազմի աշխատակիցներից իրեն հայտնի է դարձել, որ հակակոռուպցիոն կոմիտեում առանց իր մասնակցության հարցաքննվում է Գրիգորյանը, և նա, իբր, հրաժարվել է փաստաբանի օգնությունից:
«Այս ճանապարհով ձեռք բերված ապացույցն ակնհայտ ապօրինի է,սակայնմիանգամայն տրամաբանական է հակակոռուպցիոն կոմիտեի սկսած դատական տեռորի համատեքստում», - գրել է փաստաբանը:
Ավելի վաղ հայտնիէր դարձել, որ իրավապահ մարմինները ստուգումներ են իրականացրել Գյումրիի ընդդիմադիր «Մայր Հայաստան» դաշինքի գրասենյակում:Դաշինքի ներկայացուցիչ ԷմմաԳրիգորյանին Գյումրիից տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ վարույթ է նախաձեռնվել առաջիկա ընտրությունների հետ կապված ընտրակաշառք տալու մի քանի դեպքերի վերաբերյալ: Հրապարակվել է խոսակցության ձայնագրությունը։
Ծիծաղելի է, երբ փորձում են վախեցնել Մարտուն Գրիգորյանին. Մամիջանյան
«Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը դա որակեց քաղաքական հետապնդում և դատապարտեց իշխանությունների գործողությունները:
Գյումրիում արտահերթ ընտրությունները տեղի կունենան մարտի 30-ին ։