Ձերբակալել են Գյումրու համայնքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի որդուն և հորը. փաստաբան

Մարտուն Գրիգորյան
Մարտուն Գրիգորյանի որդու և հոր ձերբակալությունները կապված են «շեբենի գործի» հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, «Մեր քաղաքը» դաշինքի կողմից Գյումրու համայնքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի հայրը և որդին ձերբակալվել են։
Նշենք, որ Մարտուն Գրիգորյանի որդու և հոր ձերբակալությունները կապված են «շեբենի գործի» հետ։
«Այս պահին ձերբակալեցին Գյումրու ավագանու անդամի թեկնածու Կարեն Գրիգորյանին (նա Մարտուն Գրիգորյանը որդին է, – խմբ.)»,– գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։
Ձերբակալվել է նաև Մարտուն Գրիգորյանի հայրը` 66-ամյա Կամո Գրիգորյանը։
Այսօր առավոտյան լրատվամիջոցները գրեցին, որ իրավապահները խուզարկություններ են իրականացվում Գրիգորյանը տանը։ Նա մանրամասնել է, որ մարտի սկզբին` որպես պատգամավոր, փողոցներ է «շիբինապատել», ինչը փորձում են ներկայացնել որպես ընտրակաշառք։
Մարտուն Գրիգորյանը որոշել է Գյումրու քաղաքապետի թեկնածու առաջադրվել
Հիշեցնենք, որ Հայաստանի մեծությամբ 2–րդ քաղաքում ՏԻՄ ընտրությունները տեղի կունենան մարտի 30–ին: