Հայաստանի անդամակցությունը և՛ ԵՄ-ին, և՛ ԵԱՏՄ-ին իրարամերժ երևույթներ են. Մարիա Զախարովա

Sputnik
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանել է Հայաստանի ԱԺ–ում ԵՄ–ի անդամակցության գործընթացի մեկնարկն ազդարարող օրինագծի ընդունմանը վերաբերող հարցին։
«Հայաստանի անդամակցությունը և՛ ԵՄ-ին, և՛ ԵԱՏՄ-ին կոնկրետ պարամետրերով իրարամերժ երևույթներ են»,– ասել է Զախարովան։