Համաձայնագրի ստորագրման համար որևէ մայրաքաղաքի առավելություն չի տրվում․ Վահան Կոստանյան

Sputnik
ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Ադրբեջանական կողմից վերջին օրերին հնչող կրակոցներին և հրադադարի ռեժիմը խախտելու համար Հայաստանին ուղղված մեղադրանքներին։
Կոստանյանը վերահաստատել է խաղաղության համաձայնագիրը ստորագրելու՝ Հայաստանի պատրաստակամությունը՝ միաժամանակ նշելով, որ հայկական կողմը ներկա պահին որևէ առավելություն չի տալիս այս կամ այն մայրաքաղաքին, թե որտեղ այն կստորագրվի։