ՀՀ–ի տնտեսական հնարավորությունները, որ հիմա կան, կարող են դադարել. Հայկազ Ֆանյան

Sputnik
Աշխարհաքաղաքական փոփոխությունները կարող են բացասաբար ազդել ՀՀ տնտեսության վրա. Sputnik Արմենիային ասել է տնտեսագետ Հայկազ Ֆանյանը։
«Պայմանական Արևմուտքի և ՌԴ–ի միջև հարաբերությունների վեականգնումը որոշակի ռիսկեր կստեղծի ՀՀ տնտեսության համար։ Այն տնտեսական հնարավրությունները, որ հիմա կան, կդադարեն լինել»,– նշել է մասագետը։
Հայաստանի վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2025 թվականի առաջին երկու ամիսների տնտեսական աճի ցուցանիշները։ Դրանց համաձայն, տնտեսական ակտիվությունը 2024թ–ի հունվար–փետրվարի համեմատ 4.1 %–ով աճել է։
Ընդ որում` աճն ապահովվել է հիմնականում շինարարության, առևտրի և ծառայությունների հաշվին։ Փոխարենը 19,4 %–ով նվազել են արտադրության ծավալները, 45,8 %–ով` ներմուծումը և գրեթե 60 տոկոսով` արտահանումը։