ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Ուկրաինայի ԶՈւ–ն պղծել է ՌԴ Կուրսկի մարզի Կազաչյա Լոկնյա գյուղում գտնվող Մեծ նահատակ Դմիտրի Սոլունսկիի եկեղեցին։ Տաճարն օգտագործվել է որպես Ուկրաինայի զինված ուժերի շտաբ, այստեղ նաև բենզինի պահեստ է եղել։
Գնդերեց Ալեքսանդր Զինչենկոն ՏԱՍՍ-ին պատմել է, որ եկեղեցու ճակատին փամփուշտների և բեկորների հետքեր են մնացել։
«Բոլոր սրբապատկերները հանել են: Խորանի հատվածում ինչ-որ սենյակ է սարքվել, ամենայն հավանականությամբ շտաբ է եղել»,– ասել է Զինչենկոն:
Չնայած Ուկրաինայի զինված ուժերի գործողություններին՝ կառույցը չի փլուզվել։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ուկրաինացի զինվորականները, փախչելով Ռուսաստանի տարածքից, դիտավորյալ հարվածներ են հասցնում հոգևոր կենտրոններին և մշակութային ժառանգության օբյեկտներին։
Ուկրաինայի ԶՈւ–ն Մեծ նահատակ Դմիտրի Սոլունսկիի եկեղեցուն հարվածներ էր հասցրել նաև 2024 թվականին։
Համաձայն «1908 թվականի Կուրսկի թեմի եկեղեցիների, ծխական համայնքների և հոգևորականության մասին տեղեկագրքի»` եկեղեցին կառուցվել է 1880 թվականին և օծվել ի պատիվ սուրբ Դմիտրի Սոլունսկիի։