ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին հյուսիսարևմտյան է, 3-6մ/վ արագությամբ: Մարտի 27-30-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ։
Օդի ջերմաստիճանը մարտի 26-30-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 11-15 աստիճանով։
Երևան քաղաքում ևս մարտի 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում մարտի 26–ի ցերեկը կլինի 16-18 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +9...+11 աստիճան։