ԲՐԻԿՍ–ի լրագրողները ՅՈւՆԵՍԿՕ–ին կոչ են արել պաշտպանել ռուս գործընկերների իրավունքները

ՅՈւՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան
ՅՈւՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան
ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին ուղղված ուղերձում նշված է` չի կարելի խտրականություն թույլ տալ ռուսաստանցի լրագրողների նկատմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. ԲՐԻԿՍ–ի լրագրողների ասոցիացիան ՅՈւՆԵՍԿՕ-ին կոչ է արել պաշտպանել ռուսաստանցի գործընկերների իրավունքները: Այս մասին RT-ին հայտնել է լրագրողների իրավունքների պաշտպանության դեպարտամենտի տնօրեն Իվան Մելնիկովը։
«Չի կարելի քաղաքական տարաձայնությունների պատճառով ձևացնել, թե ռուսաստանցի լրագրողների սպանության հետ կապված խնդիր գոյություն չունի»,-ասված է ասոցիացիայի՝ ՅՈւՆԵՍԿՕ–ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին ուղղված ուղերձում:
Հիշեցնենք` մարտի 26-ին հայտնի դարձավ, որ զոհվել է Ռուսաստանի Առաջին ալիքի ռազմական թղթակից Աննա Պրոկոֆևան: Նա մահացել է Բելգորոդի մարզում՝ Դեմիդովկա գյուղի շրջանում, խմբագրական առաջադրանք կատարելիս։
Վերջին շաբաթվա ընթացքում սա լրատվամիջոցների ներկայացուցիչների մահվան 4-րդ դեպքն է։ Մարտի 24-ին զոհվել էին «Զվեզդա» հեռուստաալիքի օպերատոր Անդրեյ Պանովը և նկարահանող խմբի վարորդ Ալեքսանդր Սիրկելին, ինչպես նաև «Իզվեստիայի» ռազմական թղթակից Ալեքսանդր Ֆեդորչակը: