Թրամփը հայտարարել Է Էր Ռիադում բանակցությունների արդյունքում մեծ առաջընթացի մասին

ԱՄՆ-ն «խորը քննարկումներ» է անցկացնում Ռուսաստանի և Ուկրաինայի հետ կարգավորման թեմայով, նշել է ամերիկացի առաջնորդը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է Սաուդյան Արաբիայում Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների բանակցություններում առաջընթացի մասին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Մեծ առաջընթաց է գրանցվել»,- լրագրողներին ասել Է Թրամփը: Նրա խոսքով՝ «խորը քննարկումները Ռուսաստանի և Ուկրաինայի հետ լավ են ընթանում»:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի և ԱՄՆ ներկայացուցիչների բանակցությունները տեղի են ունեցել նախօրեին ՝ մարտի 24-ին, Էր Ռիադում: Դրանք տևել են ավելի քան 12 ժամ։
Ավելի վաղ Սպիտակ տունը և Կրեմլը հանդես էին եկել Էր Ռիադում Ռուսաստանի և ԱՄՆ-ի փորձագիտական խմբերի հանդիպման արդյունքներով հայտարարություններով: