ՄԱԿ-ը ողջունում է Սև ծովի մասին պայմանավորվածությունները. գլխավոր քարտուղարի գրասենյակ

Стефан Дюжаррик
Ավելի վաղ Սպիտակ տունը և Կրեմլը հանդես էին եկել Էր Ռիադում Ռուսաստանի և ԱՄՆ-ի փորձագիտական խմբերի հանդիպման արդյունքներով հայտարարություններով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. ՄԱԿ-ը ողջունում է Սև ծովի մասին ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պայմանավորվածությունները, հայտնել է կազմակերպության ղեկավարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
«Մենք տեսանք երկու հայտարարություն, որոնք ակնհայտորեն ողջունելի են», – ճեպազրույցի ժամանակ ասել է Դյուժարիկը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ Սպիտակ տունը և Կրեմլը հանդես էին եկել Էր Ռիադում Ռուսաստանի և ԱՄՆ-ի փորձագիտական խմբերի հանդիպման արդյունքներով հայտարարություններով:
Սևծովյան նախաձեռնությունը, որը 2022 թվականի հուլիսի 22-ին ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում էր Սև ծովով երեք նավահանգիստներից (ներառյալ Օդեսան) ուկրաինական հացահատիկի և պարենի, ինչպես նաև պարարտանյութերի արտահանում։
Հացահատիկի գործարքի գործողությունը դադարեցվել է 2023 թվականի հուլիսի 18-ից։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ, չնայած ՄԱԿ-ի ջանքերին, Ռուսաստանի նկատմամբ գործարքի պայմանները չեն կատարվել, քանի որ արևմտյան երկրները չեն կատարել իրենց պարտավորությունները: