Մահացել է 90-ականներին հայտնի «Վրեմեչկո» հաղորդաշարի հաղորդավարը

Կոնստանտին Ցիվիլյով
Ցիվիլյովի մահվան մասին հայտնի է դարձել մարտի 24-ի երեկոյան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. 59 տարեկանում մահացել է 90-ականներին հայտնի «Վրեմեչկո» և «Սեգոդնյաչկո» հեռուստահաղորդումների հաղորդավար Կոնստանտին Ցիվիլյովը: Այս մասին ասվում է սոցցանցի նրա էջում։
Ցիվիլյովի մահվան մասին հրապարակումն արվել է մարտի 24-ի երեկոյան։ Մահվան պատճառը և հեռուստահաղորդավարին հրաժեշտ տալու մասին տեղեկություններ չեն նշվում:
Կոնստանտին Ցիվիլյովը ծնվել է 1965 թվականի մայիսի 1-ին Մոսկվայում։ 1993 թվականին ավարտել է Մոսկվայի մշակույթի պետական ինստիտուտը։ Աշխատել է ռադիոյում որպես երգիծանքի և հումորի բաժնի խմբագիր և «Բարի լույս», «Опять 25!» և այլ ծրագրերում։ Եղել է նաև «Վրեմեչկո» («Времечко») և «Սեգոդնյաչկո»(«Сегоднячко») լրատվական ծրագրերի թղթակից և վարող, «Արծաթե անձրև» (Серебряный дождь) ռադիոյի «Անբանները» («Лежебоки») հաղորդման հեղինակ և վարող:
Բացի այդ, Ցիվիլյովը վավերագրական ֆիլմեր է նկարահանել «Ստոլիցա» հեռուստաալիքի համար և չորս գիրք է գրել, որոնցից մեկը ԽՍՀՄ-ում մանկության մասին պատմվածքների ժողովածու է։
Բեդրոս Կիրկորովին հրաժեշտ են տվել ծափերով. լուսանկարներ