Մոսկվայում հրդեհվել է պրեմիում դասի Rosa Rossa կառուցվող շենքի տանիքը, որը գտնվում է մետրոյի «Պարկ կուլտուրի» կայարանի մոտակայքում: Ինչպես գրում են ռուսական տելեգրամյան ալիքները, այրվում է պենտհաուս, որի արժեքը ավելի քան մեկ միլիարդ ռուբլի է:
Հրդեհի պատճառը հայտնի չէ, տուժածների մասին դեռ չի հաղորդվում:
Ականատեսները սոցցանցերում գրում են, որ հրդեհից առաջ տանիքում վերանորոգման աշխատանքներ են իրականացվել։ ԶԼՄ-ների տվյալներով՝ այնտեղ այրվել է փայտե գերաններից պատրաստված ժամանակավոր կառույց։ Առայժմ արտակարգ պատահարի ճշգրիտ պատճառը հայտնի չէ։
Արտակարգ ծառայություններում ՌԻԱ Նովոստիին հայտնել են, որ հրդեհի նախնական մակերեսը 100 քառակուսի մետր է:
Այս բնակելի համալիրը Մոսկվայում առաջին հեղինակային նախագիծն է, որը ստեղծվել է իտալացի հայտնի ճարտարապետ Պիերո Լիսոնիի կողմից: Այն գտնվում է մոսկովյան Խամովնիկի էլիտար շրջանում։