Պուտինը և Թրամփը կարող էին նաև ոչ պաշտոնապես շփվել. Պեսկով

Թրամփն ու Պուտինը Ֆինլանդիայում, 16 հուլիսի, 2018 թ., Հելսինկի
Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպմանը պետք է նախորդեն բարդ տեխնիկական բանակցություններ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի — Sputnik. Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի բացառել, որ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցները երկուսից ավելի են եղել: Այս մասին նա ասել է «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե քանի զրույց է եղել առաջնորդների միջև, քանի որ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում ԱՄՆ նախագահի հայտարարությունների պատճառով տպավորություն է ստեղծվում, որ Պուտինի հետ երկու հեռախոսազրույցից ավելին է եղել:
«Մենք ձեզ հայտնում ենք այն զրույցների մասին, որոնց մասին տեղյակ ենք, բայց մնացած ամեն ինչ չենք կարող բացառել», - ասել է նա:
Պեսկովը նաև նշել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հերթական հեռախոսազրույցը նրանց անձնական հանդիպմանն առնչվող ևս մեկ քայլ էր: Դրա հեռանկարների մասին երկու երկրների նախագահները կկարողանան ավելի կոնկրետ խոսել, երբ կոնկրետ զարգացումներ լինեն, հավելել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղարը։
Նրա խոսքով՝ ռուս և ամերիկացի առաջնորդների հանդիպմանը պետք է նախորդեն բարդ տեխնիկական շփումները։
«Նախ պետք է բարդ տեխնիկական բանակցություններ վարել։ Ահա հենց երկուշաբթի օրը մեր բանակցողները կմեկնեն Էր Ռիադ, որպեսզի սկսեն այդ բարդ գործընթացը», - ասել է Պեսկովը։
Թրամփը և Զելենսկին համաձայնեցրել են հրադադարի մանրամասները
Նշենք, որ Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել մարտի 18-ին: Հեռախոսազրույցը դարձել է ամենաերկարատևը երկու երկրների նախագահների հեռախոսազրույցների պատմության մեջ: Պետդումայի պատգամավոր Եվգենի Պոպովի տեղեկություններով՝ այն տեւել է 2 ժամ 28 րոպե։ Երկու երկրների ղեկավարները բազմաթիվ կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերել։
ՌԴ և ԱՄՆ նախագահների նախորդ հեռախոսազրույցը տեղի էր ունեցել փետրվարի 12-ին և տևել գրեթե մեկուկես ժամ: Քննարկվել էին Ռուսաստանի և ԱՄՆ քաղաքացիների փոխանակման, ինչպես նաև Ուկրաինայում իրավիճակի կարգավորման հետ կապված հարցեր: