ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Այսօր ժամը 11։00-ի սահմաններում Արագածոտնի մարզում՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 54 կմ հատվածում «Lexus GX 470» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշներին և մի քանի պտույտ շրջվել։
Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Վարորդը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Ըստ պարբերականի՝ ավտոմեքենայում հայտնաբերվել է զենք և մեծ քանակի փամփուշտներ։
Ավելի ուշ «Աշտարակ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Թալինի բաժին, որ վիրավորը գիտակցության չգալով՝ մահացել է։