Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուները երթ են անցկացնում Թբիլիսիում ՝ Հայաստանի և Վրաստանի հավաքականների միջև Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղից առաջ: Երթը անցնում է մետրոյի «Ծերեթելի» կայարանից մինչև «Դինամո Արենա» մարզադաշտ:
Հանդիպմանը ներկա կլինեն նաև երկու երկրների վարչապետներ Նիկոլ Փաշինյանն ու Իրակլի Կոբախիձեն:
Մարտի 20-ին Երևանում կայացած առաջին խաղում վրացական թիմը հաղթել էր 3:0 հաշվով:
«Կովկասյան դերբիում» հաղթողը կստանա Ազգերի Լիգայի ավելի բարձր՝ Բ դիվիզիոնի ուղեգիր: