ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 22-ին շրջանների զգալի մասում, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում հատկապես գիշերը ձյան տեսքով, մարտի 22-ին՝ առանձին շրջաններում տեղումները կլինեն առատ։ Մարտի 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Օդի ջերմաստիճանը մարտի 24-26-ին ցերեկային ժամերին կբարձրանա 4-6 աստիճանով։
Երևան քաղաքում մարտի 22-ին, 23-ի գիշերը սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 23-ի ցերեկը, 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում մարտի 22-ի 9–11 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +2...+4 աստիճան։