ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Ռուսաստանի քննչական կոմիտեն Կուրսկի մարզի Սուջայի շրջանում ուկրաինական զինված խմբավորումների հանցագործությունների նոր ապացույցներ է ստացել: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՌԴ ՔԿ պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոյին։
Պետրենկոյի խոսքով՝ քննիչները շարունակում են աշխատել տուժածների և վկաների հետ` ինչպես շրջանի բնակիչների, այնպես էլ նախկինում գրավյալ տարածքներում հայտնված զինծառայողների հետ: Արդյունքում չորս մարդու մահվան առնչությամբ նոր դրվագներ են բացահայտվել։
Այսպես` 2024 թվականի օգոստոսին Զաոլեշենկա գյուղում ուկրաինացի զինծառայողը գնդակահարել է տեղի բնակիչներից մեկին, որը հեծանիվով անցնելիս է եղել փողոցով։
Կազաչյա Լոկնյա գյուղի բնակիչներից մեկը քննիչներին պատմել է, որ 2024 թվականի օգոստոսի 21-ին իրենց գյուղում ռուս զինվորականի են խոշտանգել, իսկ հետո սպանել։
Սահմանն ապօրինի հատած ուկրաինացի զինվորականները նույն գյուղում օգոստոսի 7-ին գնդակահարել են խանութ գնացող մի տղամարդու։
Բացի այդ, 2025 թվականի հունվարի 19-ին Սուջա քաղաքում սեփական տան վրա զինամթերք նետելու հետևանքով տեղի բնակչուհի է մահացել։
Պետրենկոն ընդգծել է, որ ուկրաինական զինված կազմավորումների հանցագործությունների բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ աշխատանքը կշարունակվի այնքան, մինչև յուրաքանչյուր հանցակից պատասխանատվության ենթարկվի։