Մահացել է «Հուսարական բալլադի» աստղ Լարիսա Գոլուբկինան

Լարիսա Գոլուբկինա
Լարիսա Գոլուբկինա
Լարիսա Գոլուբկինան պայքարում էր քաղցկեղի դեմ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. 85 տարեկան հասակում մահացել է դերասանուհի Լարիսա Գոլուբկինան: Այս մասին հայտնել է հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովը։
«Կես ժամ առաջ լուր ստացա, որ կյանքից հեռացել է իմ ընկերուհին՝ «Հուսարական բալլադի» աստղ, հոյակապ դերասանուհի Լարիսա Գոլուբկինան»,- գրել է Մալախովը Telegram-ում:
Վերջին տարիներին դերասանուհին ծանր հիվանդ էր. 2024 թվականի հոկտեմբերին նրա մոտ արյան չարորակ հիվանդություն էր ախտորոշվել։
Լարիսա Գոլուբկինան ծնվել է Մոսկվայում, ավարտել է Թատերական արվեստի ռուսական ինստիտուտը (ГИТИС): Դեբյուտը եղել է Շուրոչկա Ազարովայի կերպարը Էլդար Ռյազանովի «Հուսարական բալլադ» ֆիլմում։
Актриса Лариса Голубкина
Լարիսա Գոլուբկինա
Նա պարգևատրվել է «Պատվո նշան» (1980) և «Բարեկամության» (2000) շքանշաններով։
Բեդրոս Կիրկորովին հրաժեշտ են տվել ծափերով. լուսանկարներ