«Անահիտից Մարիամ. Մայր Աստվածություն» ցուցադրությունը երկարաձգվել է մինչև ապրիլի 10-ը

Անահիտ աստվածուհու արձանի գլուխը
Անահիտ աստվածուհու արձանի գլուխը
Նախապես հայտարարվել էր, որ ցուցադրությունը կտևի 6 ամիս։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Անահիտ աստվածուհու արձանից պահպանված մասերը Հայաստանի պատմության թանգարանում կցուցադրվեն ևս 20 օր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Հայաստանի պատմության թանգարանում «Անահիտից Մարիամ. Մայր Աստվածություն» ցուցադրությունը, որի շրջանակներում կարող եք դիտել Անահիտ աստվածուհու արձանից պահպանված մասերը, երկարաձգվել է մինչև ապրիլի 10-ը»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք` կառավարությունը 2024 թվականի հուլիսին ԿԳՄՍՆ–ին 15 մլն 693 հազար դրամ հատկացրեց ժամանակավոր ցուցադրության կազմակերպման համար:
Արվեստի հազվագյուտ նմուշը Հայաստանի պատմության թանգարանում ցուցադրվում է 2024 թվականի սեպտեմբերից։ Նախապես հայտարարվել էր, որ ցուցադրությունը կտևի 6 ամիս։