ԵՐԵՎԱՆ, 21 մարտի - Sputnik. Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը գրոհել են Բելգորոդի մարզի 8 բնակավայրեր. վնասվել են առևտրային, կապի օբյեկտներ, 2 տուն և 12 տրանսպորտային միջոց: Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Գրայվորոնսկի շրջանի Մասիչևո խուտորում ձեռնարկության 2 կայանատեղիների վրա FPV-դրոնների հարվածների հետևանքով ոչնչացվել է 6 տրանսպորտային միջոց, ևս 3-ը վնասվել են: Լոբկովկա խուտորում բեռնատար է վնասվել», - գրել է Գլադկովը տելեգրամյան ալիքում:
Մարզպետը հավելել է, որ Բորիսովի շրջանի Բայցուրի գյուղում անօդաչուն պայթուցիկ սարք է նետել մասնավոր տան վրա: Բելգորոդի շրջանի Ցերկովնի խուտորում FPV-դրոնը հարձակվել է «ԿամԱԶ»-ի վրա։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով, գրոհում են ՌԴ սահմանամերձ տարածաշրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը:
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է «ի պաշտպանություն այն մարդկանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից ութ տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության»: Դրա համար, ըստ նրա, նախատեսվում է իրականացնել «Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում», դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի «խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների» համար: Ի պատասխան՝ Արևմուտքի երկրները լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։