ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik․ Հայաստանի որոշ շրջաններում ձյուն է տեղում, կան նաև փակ ու դժվարանցանելի ճանապարհներ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Եվ այսպես.
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։
Սպիտակի, Ստեփանավանի և Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար։
Նիգավան-Ծիլքար ավտոճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների համար։
Լոռու մարզում (բացի Սպիտակ քաղաքից), Աշոցքի և Ապարանի տարածաշրջաններում տեղում է ձյուն։
Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է։
Արագածի տարածաշրջանում բուք է։
ՆԳՆ–ից հիշեցնում են, որ վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։