Անձը կարող է իր հանգիստն անցկացնել. ՆԳ նախարարը` Երևանում ադրբեջաներեն երգողների մասին

Արփինե Սարգսյան
Արփինե Սարգսյան
Արփինե Սարգսյանը հորդորեց այլևս չշահարկել այդ դրվագը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մեկնաբանել է սոցցանցերում մեծ աղմուկ բարձրացրած տեսանյութը, որում մի խումբ անձինք Երևանի Հանրապետության հրապարակում Ղարաբաղի մասին ադրբեջաներեն երգ էին երգում։
«Անձինք իրավունք ունեն իրենց հանգիստն անցկացնել։ Այդ դեպքով ԱԱԾ–ն հայտարարությամբ է հանդես եկել։ Խնդրում եմ չշահարկել այդ դրվագը և չբերել ինչ–որ միջպետական հարաբերությունների դաշտ»,– ասաց Սարգսյանը` Ազգային ժողովում պատասխանելով լրագրողների հարցերին։
Հիշեցնենք` աղմկահարույց տեսանյութը համացանցում տարածվեց հունվարի 30-ին։ Հաջորդ օրը ԱԱԾ–ն հայտարարեց, որ երգողները ԻԻՀ քաղաքացիներ են։ Տեսանյութը տարածած Ղարիբ Բաբայանը փետրվարի 1-ին ձերբակալվեց, բայց չկալանավորվեց. դատարանը մերժեց միջնորդությունը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 12-ին ընդդիմությանը մեղադրեց Երևանի Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն «Ղարաբաղ» երգողների տեսանյութը բեմադրելու համար։